Իմացեք, թե ինչպես գտնել Medicare-ի բժիշկ և օգտվել խնամքից:
Ինչպե՞ս գտնել բժիշկ կամ թերապևտ:
Medicare Advantage ծրագրերի (HMO) և մեր Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի (HMO D-SNP) դեպքում կարող եք բժիշկներ և ծառայություններ գտնել՝ օգտագործելով մեր «Find a doctor» (Գտնել բժիշկ) գործիքը: Դուք կարող եք որոնել ըստ անվան, հաստատության, բժշկական խմբի կամ մասնագիտության: Անդամները կարող են մուտք գործել իրենց Blue Shield of California առցանց հաշիվ լավագույն արդյունքներ ստանալու համար: Մեր Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերը թույլ են տալիս ձեզ ընտրել ցանկացած բժշկի, հիվանդանոցի կամ այլ մատակարարի, որը ընդունում է Medicare՝ առանց ցանցով սահմանափակվելու։ Medicare-ը ընդունող մատակարարներ գտնելու համար օգտագործեք Մասնակից բժիշկների տեղեկատուն կամ Medicare.gov-ը՝ Medicare ապահովագրություն ունեցող անձանց համար նախատեսված պաշտոնական կայքը լավագույն արդյունքների համար:
Սա չի վերաբերում Դեղատոմսային դեղերի ծրագրի (PDP) անդամներին:
Ինչպե՞ս կարող է Blue Shield-ն օգնել Ձեզ՝ ավելի վաղ ժամկետում բժշկական ժամադրություններ ստանալ:
Եթե ունեք Medicare Advantage Plan կամ Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիր (D-SNP), կարող եք օգնություն ստանալ Խնամքի նավիգատորից: Նրանք աշխատում են մատակարարների գրասենյակների հետ՝ ավելի վաղ ժամկետում ժամադրություններ ստանալու համար: Զանգահարեք Հաճախորդների սպասարկման բաժին և խնդրեք Խնամքի նավիգատոր:
Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի անդամների դեպքում Հաճախորդների սպասարկման բաժինը կարող է օգնել նաև այս հարցում:
Ինչպե՞ս փոխել Ձեր առաջնային խնամքի բժշկին (PCP):
Medicare Advantage ծրագրերի և մեր Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի անդամները կարող են ստանալ քայլ առ քայլ հրահանգներն այստեղ կամ զանգահարել Հաճախորդների սպասարկման բաժին։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա չի վերաբերում Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերին կամ Դեղատոմսային դեղերի ծրագրերին:
Ի՞նչ է ուղեգիրը:
Medicare Advantage-ի ծրագրերի և մեր Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի դեպքում ուղեգիրը Ձեր PCP-ի հայտն է՝ մասնագետի մոտ ժամադրության համար: Մասնագետն այն մատակարարն է, որը կենտրոնանում է որոշակի հիվանդության կամ մարմնի մասի վրա, օրինակ՝ վիրաբույժ կամ ֆիզիկական թերապևտ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա չի վերաբերում Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերին կամ Դեղատոմսային դեղերի ծրագրերին:
Ե՞րբ է անհրաժեշտ ուղեգիր:
Medicare Advantage-ի ծրագրերի և մեր Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի դեպքում Ձեզ ուղեգիր է անհրաժեշտ, եթե ունեք HMO ծրագիր և մասնագիտացված խնամքի կարիք։
Ուղեգրի կարիք չկա, եթե Ձեզ անհրաժեշտ է շտապ օգնություն կամ հրատապ խնամք։ Ուղեգիրն այն է, երբ Ձեր PCP-ն հայտ է ներկայացնում՝ մասնագետի մոտ Ձեր այցի համար։ Սա օգնում է, որպեսզի մասնագետը՝
- Տեղյակ լինի, թե ինչու եք իրեն այցելում
- Ունենա Ձեր բժշկական պատմությունը
- Ապահովի ճիշտ խնամք
Եթե ունեք Medicare Advantage Plan կամ Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիր, ապա Խնամքի նավիգատորը կարող է օգնել Ձեզ ուղեգրեր ստանալ և գտնել հասանելի մասնագետներ: Զանգահարեք Հաճախորդների սպասարկման բաժին և խնդրեք խոսել Խնամքի նավիգատորի հետ:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա չի վերաբերում Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերին կամ Դեղատոմսային դեղերի ծրագրերին:
Ի՞նչ է նախօրոք լիազորումը:
Medicare Advantage ծրագրերի, մեր Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի և Դեղատոմսային դեղերի ծրագրերի դեպքում նախօրոք լիազորումը հայտ է՝ որոշակի թեստերի, ընթացակարգերի, բժշկական սարքավորումների և Ձեզ համար պատվիրվող դեղերի համար։ Ձեր մատակարարը պետք է այդ հաստատումը ստանա Blue Shield-ից՝ նախքան գործին ընթացք տալը։
Blue Shield-ի թիմն ուսումնասիրում է նախօրոք լիազորման հայտը՝ համոզվելու, որ Medicare-ն ապահովագրում է ամենը, և որ խնամքը համապատասխանում է հասանելի լավագույն կլինիկական հետազոտություններին: Առանց այս նախօրոք լիազորման՝ Blue Shield-ը կարող է չվճարել Ձեր դեղերի, բժշկական սարքավորումների կամ ընթացակարգերի համար: Այնուհետև Դուք պետք է վճարեք Ձեր գրպանից:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա չի վերաբերում Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերին:
Ո՞վ է սկսում նախօրոք լիազորման գործընթացը, և ինչպե՞ս կարող եք հետևել դրան:
Medicare Advantage ծրագրերի, մեր Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի և Դեղատոմսային դեղերի ծրագրերի դեպքում, մատակարարը սովորաբար սկսում է գործընթացը՝ Ձեր անունից հայտ ներկայացնելով: Նախօրոք լիազորումը մանրամասներ է պարունակում Ձեր ախտորոշման մասին, և հիմանավորում է, թե ինչու է անհրաժեշտ ծառայությունը կամ դեղը: Նախօրոք լիազորման համար սովորաբար պահանջվում է 1-ից 3 օր:
Որպես Blue Shield-ի անդամ՝ Դուք ունեք երկու եղանակ՝ ստուգելու, թե արդյոք Ձեր նախօրոք լիազորումը ստացվել է.
- Մուտք գործեք Ձեր հաշիվ: «Coverage & benefits» (Ապահովագրություն և նպաստներ) ընտրացանկից ընտրեք «Prior authorization» (Նախօրոք լիազորում) տարբերակը։ Այստեղ կարող եք տեսնել նախնական հաստատման բոլոր հայտերի ցանկը, ինչպես նաև այն հայտերը, որոնք Blue Shield-ը հաստատել է:
- Զանգահարեք Հաճախորդների սպասարկման բաժին կամ Ձեր մատակարարի գրասենյակ: Եթե օգնության կարիք ունեք նախօրոք լիազորման ստանալու հետ կապված, զանգահարեք Հաճախորդների սպասարկման բաժին՝ Ձեր նույնականացման քարտի վրա նշված հեռախոսահամարով:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա չի վերաբերում Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերին:
Ի՞նչ կլինի, եթե նախօրոք լիազորման հայտը մերժվի:
Որպես Blue Shield-ի անդամ, որն ունի Medicare Advantage Plan, Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիր կամ Դեղատոմսային դեղերի ծրագիր, Դուք իրավունք ունեք բողոքարկելու, եթե Blue Shield-ը մերժի Ձեր նախօրոք լիազորման հայտը:
- Եթե ունեք Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագիր, Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիր կամ Medicare Դեղատոմսային դեղերի ծրագիր, խնդրում ենք այցելել մեր «Բողոքարկումներ և բողոքներ» էջը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ սա չի վերաբերում Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերին:
Ինչպե՞ս կարող եմ խնամք ստանալ արտասահման ճանապարհորդության ընթացքում:
Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչ է ապահովագրում Ձեր ծրագրի նպաստը, ծանոթացեք «Շտապ օգնություն և հրատապ պահանջվող ծառայություններ» բաժնին՝ Ձեր ծրագրի EOC-ի/Անդամի տեղեկագրքի «Բժշկական նպաստների աղյուսակում»։
Արտասահմանում ճանապարհորդելու կամ բնակվելու համար նախատեսված՝ առանձին միջազգային առողջապահական ապահովագրություն։ Եթե Ձեզ անհրաժեշտ է ավելի համապարփակ ապահովագրություն, որն ընդգրկում է բժշկական տարհանում, հոսպիտալացում, մատակարարների միջազգային ցանցի հասանելիություն և ավելին, կարող եք դիմել Blue Cross Blue Shield Global Solutions SM-ին՝ առանձին միջազգային առողջապահական ապահովագրության համար։
Կարևոր. Blue Cross Blue Shield-ի Global SolutionsSM-ը Ձեր Medicare ծրագրի մաս չէ և հավելյալ ծախս է պահանջում: Դուք պետք է դիմեք և գնային առաջարկ ստանաք երրորդ կողմի կայքի միջոցով։
Օգնության կարի՞ք ունեք: Կապվեք Հաճախորդների սպասարկման բաժնի հետ:
Հավելյալ աղբյուրներ՝
- Բժշկի որոնում
- PCP-ի փոփոխություն
- Բողոքարկումներ և բողոքներ
- Medicare-ի ՀՏՀ
- Blue Shield Medicare ծրագրերի ՀՏՀ
- Ձեր ծրագրի և առցանց հաշվի կառավարման ՀՏՀ
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին անդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_141F_M Accepted 08052026
H2819_26_141F_M Accepted 08052026
Page last updated: 10/1/2026
Blue Cross Blue Shield Global Solutions-ը Worldwide Insurance Services LLC-ի (Worldwide Services Insurance Agency LLC՝ California-ում և New York-ում) առևտրային անվանումն է, որը Blue Cross-ի և Blue Shield Association-ի անկախ լիցենզառուն է: Blue Cross Blue Shield Global Solutions-ը Blue Cross-ի և Blue Shield Association-ի սեփական ապրանքանիշն է: Ծանոթացեք մեր պրոդուկտների ապահովագրությունն իրականացնող ընկերության վերաբերյալ բացահայտումներին և մանրամասն տեղեկատվությանը, ինչպես նաև այլ երրորդ կողմերին վերաբերող բացահայտումներին։