Medicare ատամնաբուժական ծրագրեր
Original Medicare-ը չի ապահովագրում կանխարգելիչ ատամնաբուժական խնամքը, սակայն Blue Shield-ն ապահովագրում է։ Ուսումնասիրեք մեր ատամնաբուժական տարբերակները և գտեք Ձեզ համար ճիշտ ապահովագրությունը: Զանգահարեք (888) 273-4546 հեռախոսահամարով այսօր և ստացեք լրացուցիչ տեղեկություններ*։
Մեր Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագրերից շատերը ներառում են ատամնաբուժական ապահովագրություն, որը չի տրամադրվում Original Medicare-ի կողմից: Դուք կարող եք առանց հավելյալ ապահովագնի ստանալ հետևյալ ծառայությունները՝ ընթացիկ զննում, մաքրում, ռենտգեն, ատամնալիցք, ապանմապսակ, պրոթեզ և այլն։ Հավելյալ վճարման դեպքում Դուք կարող եք ավելի լայն ատամնաբուժական ապահովագրություն ավելացնել՝ մեր ընտրովի լրացուցիչ ատամնաբուժական HMO կամ Միայն ցանցի (INO) ծրագրերից մեկի միջոցով:
Blue Shield Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիրն առանց լրացուցիչ ծախսերի տրամադրում է ատամնաբուժական նպաստներ՝ անխափան աշխատելով Ձեր Medi-Cal-ի ատամնաբուժական ապահովագրության հետ, և ապահովում հավելյալ օգուտ և հարմարավետություն։
Blue Shield-ն առաջարկում է երկու մատչելի ատամնաբուժական PPO ծրագիր: Բացի այդ, եթե Դուք անդամագրվեք ատամնաբուժական ծրագրին Ձեր Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի հետ միաժամանակ, Դուք առաջին վեց ամսվա ընթացքում նշված գնից ամսական $3 կխնայեք։
Blue Shield Dental Plan-ի դեպքում Դուք մուտք կունենաք California-ի ամենամեծ ատամնաբուժական ցանցերից մեկին: Օգտագործեք մեր «Find a Doctor» (Գտնել բժիշկ) գործիքը, որպեսզի հեշտությամբ գտնեք ատամնաբույժ կամ ստուգեք, թե արդյոք Ձեր ներկայիս ատամնաբույժը մեր ցանցում է:
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_141D_M Accepted 08052026
H2819_26_141D_M Accepted 08052026
Page last updated: 10/1/2026