Original Medicare-ն առաջարկում է հիվանդանոցային և բժշկական ապահովագրության հիմնական ապահովագրություն: Բայց Դուք կարող եք պարզել, որ այն չի ապահովագրում Ձեզ անհրաժեշտ բոլոր ծառայություններն ու պարագաները: Օրինակ՝ այն չի ծածկում դեղատոմսի ծախսերը, բժշկական քննությունները, լսողական սարքերը կամ աչքերի ընթացիկ խնամքը: Լավ նորությունն այն է, որ դուք ունեք ձեր ծածկույթին ավելացնելու տարբերակներ:
Medicare Supplement ծրագրեր
Medicare Supplement ծրագիրը (կամ Medigap) կարող է օգնել վճարել Original Medicare-ի կողմից չապահովագրված որոշ ծախսերի համար: Այդ ծախսերի օրինակներն են համավճարները, համաապահովագրությունը և չհատուցվող գումարները:
Մենք առաջարկում ենք Medicare Supplement ծրագրերի հինգ տեսակ: Յուրաքանչյուր ծրագիր թույլ է տալիս ընտրել ցանկացած բժշկի, հիվանդանոց և առողջապահական ծառայությունների մատակարար, որն ընդունում է Medicare-ը:
Որոշ իրավիճակներ համապատասխանում են նրան, որ երաշխավորված կերպով ընդունվեք Blue Shield Medicare Supplement ծրագրում։ Խնդրում ենք կարդալ մեր երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույցը՝ որոշելու, թե արդյոք համապատասխանում եք ծրագրին:
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (անգլերեն, PDF, 225 KB)
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (իսպաներեն, PDF, 222 KB)
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (չինարեն, PDF, 315 KB)
Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույց (վիետնամերեն, PDF, 326 KB)
Medicare-ի Prescription Drug ծրագրեր (Part D)
Medicare Supplement ծրագրերը չեն ապահովագրում դեղատոմսով դեղերը: Սակայն Դուք ունեք այլ հնարավոր տարբերակներ: Դուք կարող եք ավելացնել դեղատոմսով դեղերի ապահովագրություն՝ գրանցվելով Medicare Prescription Drug ծրագրում: Անպայման համոզվեք, որ Ձեր ընտրած ծրագիրը ապահովագրում է Ձեր դեղատոմսերը:
Medicare-ի Advantage Prescription Drug ծրագրեր
Medicare-ի Advantage Prescription Drug ծրագիրը Part C ծրագիր է, որը փոխարինում է Original Medicare-ին և հաճախ ներառում է դեղատոմսով դեղերի ապահովագրություն: Ծրագիրն առաջարկում է՝
- Original Medicare-ի նպաստներ (հիվանդանոցային և բժշկական ապահովագրություն)
- Դեղատոմսով դուրս գրված դեղերի ապահովագրություն
- Medicare-ի կողմից չապահովագրված այլ նպաստներ, ինչպիսիք են ակնոցների, շրջանակների և կոնտակտային ոսպնյակների նպաստը
Medicare-ի Advantage Prescription Drug բազմաթիվ ծրագրեր չունեն ծրագրի ամսական ապահովագներ: Մեծ մասը համավճար է պահանջում միայն այն դեպքում, երբ Դուք ստանում եք ապահովագրված ծառայություն կամ դեղ: Սակայն որոշ ծրագրեր ունեն տարեկան սահմանափակումներ:
Medicare Advantage ծրագրերի այլ ավելի քիչ տարածված տեսակները ներառում են.
- Medicare Advantage HMO՝ առանց Medicare Part D դեղատոմսով դեղերի ապահովագրության
- Medicare-ի նախընտրելի մատակարար կազմակերպություններ (PPOs)
- Medicare-ի մասնավոր վճարովի ծառայության ծրագրեր
- Medicare-ի հատուկ կարիքների ծրագրեր
Այս տեսակի ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել medicare.gov կայքում:
Dual Special Needs Plans (D-SNP)
Dual Special Needs Plan (D-SNP) Medicare Advantage ծրագրի տեսակ է, որն ընդգրկում է Medicare Part C և Part D նպաստները, բայց նաև ծածկում և համակարգում է Medi-Cal ծրագրերն ու ծառայությունները:
Դուք պետք է համապատասխանեք Medicare-ին և Medi-Cal-ին, որպեսզի ազատվեք ապահովագներից, չհատուցվող գումարներից, համավճարներից կամ համաապահովագրությունից՝ ապահովագրված ծառայությունների համար:
Blue Shield of California-ն Ձեզ օգնում է ընտրել առողջության ճիշտ ապահովագրությունը։ Մենք առաջարկում ենք Medicare Supplement ծրագրեր և առանձին Medicare Prescription Drug ծրագրեր Կալիֆոռնիա նահանգից դուրս: Մենք նաև առաջարկում ենք Medicare Advantage Prescription drug ծրագրեր Կալիֆոռնիայի որոշակի վարչաշրջաններում: Կան բազմաթիվ Ձեզ հասանելի տարբերակներ, որոնք բավարարում են Ձեր կարիքները և հարմար են Ձեր բյուջեին։
Հավելյալ տեղեկություններ ստացեք
Ստացեք Medicare-ին վերաբերող Ձեր հարցերի պատասխանները: Զանգահարեք Blue Shield Medicare-ի խորհրդատուին՝ (800) 260-9607* (TTY՝ 711) հեռախոսահամարով կամ ամրագրեք առցանց հանդիպում։ Անդամագրվելու պարտավորություն չկա:
Մասնակցեք անվճար առկա կամ առցանց սեմինարի՝ Medicare-ի մասին հավելյալ տեղեկություններ և Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար:
Ստացեք «Medicare-ի Ձեր տարբերակները» գրքույկի անվճար օրինակը՝ Ձեր ծածկույթի տարբերակները հասկանալու համար:
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և Կալիֆոռնիա նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_25_381B1_M Accepted 09212025
H2819_25_381B1_M Accepted 09212025
Page last updated: 10/01/2025