Skip to content

Օգնության կարի՞ք ունեք Ձեր Blue Shield of California ծրագրի կառավարման հարցում։ Դուք ճիշտ տեղում եք: Գտեք առցանց հաշվի օգտագործման, Blue Shield անդամի նույնականացման քարտի փոխարինման, հայցերի կարգավիճակը ստուգելու և այլ ընդհանուր հարցերի պատասխանները: Դուք նաև կգտնեք ուղեցույց՝ բողոքարկումների և բողոքների հայտերի վերաբերյալ, որպեսզի կարողանաք խնդիրները վստահ լուծել։

Ի՞նչ է հասանելի Blue Shield առցանց հաշվի մեջ:

Առցանց հաշիվն ավելի պարզ է դարձնում Ձեր ծրագրի կառավարումը: Դուք կարող եք՝ 

  • Ներբեռնել Ձեր թվային նույնականացման (ID) քարտը:
  • Ստուգել Ձեր նպաստներն ու ծախսերը:
  • Գտնել բժիշկներ և մասնագետներ:
  • Տեսնել Ձեր առողջական տվյալներն ու դեղատոմսերը:
  • Վճարել Ձեր հաշիվը, եթե նման խնդիր կա:
  • Թարմացցնել Ձեր հաղորդակցման նախընտրությունները  

Ինչպե՞ս գրանցել առցանց հաշիվ կամ ստանալ Blue Shield բջջային հավելվածը:

Դուք կարող եք առցանց հաշիվ գրանցել մեր կայքում:

Blue Shield հավելվածը հեշտացնում է Ձեր հաշիվ մուտք գործելը, երբ Դուք շարժման մեջ եք։ Այստեղ առկա են նույն տեղեկությունները, ինչ Ձեր առցանց հաշվում, բայց արդեն Ձեր սմարթֆոնի մեջ։ Հավելվածը հասանելի է և iPhone®-ի, և Android-ի համար: Հավելյալ տեղեկություններ ստացեք և  ներբեռնեք մեր հավելվածը:
 

Ինչպե՞ս փոխարինել Ձեր ID քարտը:

Դուք կարող եք պատվիրել փոխարինող ID քարտ Ձեր առցանց հաշվի միջոցով կամ զանգահարելով Հաճախորդների սպասարկման բաժին: Հիշեք, որ Ձեր թվային ID քարտը միշտ հասանելի է Ձեր առցանց հաշվի կամ հավելվածի միջոցով: Հավելվածի միջոցով կարող եք ներբեռնել ID քարտը Ձեր սմարթֆոնի դրամապանակ:
 

Ինչպե՞ս գրանցվել նամակներ և հաղորդագրություններ ստանալու համար:

Նամակներ և հաղորդագրություններ ստանալու համար կարող եք գրանցվել Ձեր առցանց հաշվի միջոցով: Եթե առցանց հաշիվ չունեք, կարող եք  ստեղծել այն: Մուտք գործելուց հետո անցեք «Account» (Հաշիվ) և ընտրեք «My profile» (Իմ պրոֆիլը): Այնտեղից անցեք «Communication preferences» (Հաղորդակցման նախասիրություններ)՝ Ձեզ հարմար եղանակները ընտրելու համար:
 

Որո՞նք են Ձեր իրավունքներն ու պարտականությունները, եթե ցանկանում եք լքել Blue Shield Medicare Advantage ծրագիրը, Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիրը (D-SNP), Medicare Դեղատոմսային դեղերի ծրագրերը (PDP) կամ Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագիրը:

Թեև մեզ համար ցավալի կլինի, եթե որոշեք հեռանալ, մենք հասկանում ենք, որ հանգամանքները կարող են պահանջել, որ դուրս գաք ծրագրից։ Այս գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար Medicare Advantage Դեղատոմսային դեղերի ծրագրի (MA-PD) և Դեղատոմսային դեղերի ծրագրի (PDP) անդամները կարող են ուսումնասիրել ծրագրերի Ապահովագրության ապացույցը (EOC) և «Ծրագրում Ձեր անդամակցության դադարեցումը» գլուխը: Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի անդամները կարող են հղում կատարել ծրագրի Նպաստների ամփոփմանը (SOB) և «Ապահովագրության պայմաններ» բաժնին: Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագրի (D-SNP) անդամները կարող են ուսումնասիրել անդամի տեղեկագրքի Գլուխ 8-ը:

Ինչպե՞ս բողոք կամ բողոքարկում ներկայացնել:

Որպես Blue Shield-ի անդամ՝ Դուք երաշխավորված իրավունք ունեք բողոք ներկայացնելու, եթե մտահոգություններ կամ խնդիրներ ունեք Ձեր խնամքի որևէ հատվածի առնչությամբ:

Որտե՞ղ կարող եք Medicare-ի մասին պատմող ավելի շատ աղբյուրներ գտնել:

Մեր «Resources » (Ռեսուրսներ) էջը պարունակում է օգտակար հղումներ՝ դեպի ծրագրի փաստաթղթերը և անդամների համար նախատեսված այլ աղբյուրները:

Եթե արդեն ունեք առցանց հաշիվ, մուտք գործեք՝ Ձեր նպաստների մասին անհատականացված տեղեկություններ ստանալու համար:

Դուք կարող եք նաև կապվել Ձեր տեղական միջնորդի հետ կամ զանգահարել Blue Shield Medicare-ի խորհրդատուին՝ (800) 260-9607 (TTY՝ 711)* հեռախոսահամարով։

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին անդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

iPhone-ը Apple Inc-ի գրանցված ապրանքանիշն է: 
Android-ը Google LLC-ի ապրանքանիշն է:

Y0118_26_141F_M Accepted 08052026
H2819_26_141F_M Accepted 08052026

Page last updated: 10/1/2026