Skip to content

Medicare անդամի ռեսուրսներ

Blue Shield of California-ի Medicare կամ Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերի անդամներին հասանելի են աջակցության ծրագրեր և հիանալի նպաստներ: Ուսումնասիրեք Ձեր նպաստները Ձեր առցանց հաշվի միջոցով: 

 

Սկսել

Անդամները հնարավորություն ունեն օգտվել մի շարք ռեսուրսներից՝ իրենց փորձը բարելավելու համար: Դիտեք մեր ուղեցույցը՝ Ձեր ծրագրի նպաստներից օգտվել սկսելու համար:

Սկսել
 

Աջակցման ծրագրեր
Դուք կարող եք իրավունակ լինել վարչաշրջանային, նահանգային և դաշնային ծրագրերի համար։ Այս ծրագրերը կարող են օգնել Ձեզ՝ հոգալ Ձեր առողջապահական կարիքները և նվազեցնել ծախսերը:

Գտնել աջակցություն

 

Առանց դեղատոմսի տրվող պարագաներ 

Որոշ ծրագրեր առաջարկում են առանց դեղատոմսի տրվող (OTC) պարագաների դրամական օգնության նպաստ, որը նախատեսված է իրավունակ OTC պարագաներ, այդ թվում՝ ասպիրին, վիտամիններ, հազի և մրսածության դեմ դեղամիջոցներ, վիրակապեր և այլ ապրանքներ գնելու համար։

Իմանալ ավելին

Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի անդամներին հասանելի զեղչեր
Լսողական սարքերից մինչև այլընտրանքային խնամք և ավելին։ Տեղեկացեք այն ծրագրերի մասին, որոնք կարող են օգնել Blue Shield of California-ի Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի անդամներին գումար խնայել:1

Գտնել զեղչեր
 

Medicare-ի բողոքարկումներ և բողոքներ

Տեղեկացեք, թե ինչպես պետք է պաշտոնական գանգատ ներկայացնել: Արեք դա, եթե մտահոգություններ ունեք Ձեր խնամքի որևէ հատվածի առնչությամբ:

Իմանալ ավելին

 

Առողջ եղեք ամբողջ տարվա ընթացքում
Օգտվեք Blue Living պարբերականից և այլ օգտակար նյութերից , որոնք պարունակում են առողջությանը վերաբերող խորհուրդներ, Blue Shield-ի նպաստների մասին տեղեկություններ և ավելին:

Դիտել նյութերը

 

Բժշկական և Մաս B դեղերի նախօրոք լիազորում
Հավելյալ տեղեկություններ ստացեք այն չափանիշների մասին, որոնք մենք օգտագործում ենք Ձեր ստացած խնամքի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար:

Դիտել ուղեցույցները
   

Ծրագրի փաստաթղթեր

Medicare Advantage Plan-ի փաստաթղթեր

Նպաստների ամփոփում (SOB), Ապահովագրության ապացույց (EOC), Փոփոխությունների տարեկան ծանուցում (NOC),  Medicare-ի վարկանիշներ և ծրագրի այլ փաստաթղթեր

Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի փաստաթղթեր

Նպաստների ամփոփում (SOB), Ապահովագրության ապացույց (EOC) և ծրագրի այլ փաստաթղթեր

Դեղատոմսային դեղերի ծրագրի փաստաթղթեր

Նպաստների ամփոփում (SOB), Ապահովագրության ապացույց (EOC), Փոփոխությունների տարեկան ծանուցում (NOC),  Medicare-ի վարկանիշներ և ծրագրի այլ փաստաթղթեր

Երկակի հատուկ կարիքների ծրագրի (D-SNP) փաստաթղթեր

Նպաստների ամփոփում (SOB), Անդամի տեղեկագիրք, Փոփոխությունների տարեկան ծանուցում (ANOC), Medicare-ի վարկանիշները և ծրագրի այլ փաստաթղթեր

1 Այս զեղչային ծրագրերի ծառայությունները չեն հանդիսանում Blue Shield առողջապահական ծրագրերի ապահովագրված նպաստներ, և Blue Shield առողջապահական ծրագրերի պայմաններից և դրույթներից որևէ մեկը չի կիրառվում: Զեղչային ծրագրի ծառայությունները հասանելի են բոլոր անդամներին, որոնք ունեն Blue Shield բժշկական, ատամնաբուժական, տեսողության կամ կյանքի ապահովագրության ծրագիր:

Զեղչային ծրագրերում գործող մասնագետների ցանցը և հաստատությունները կառավարվում են ստորև նշված ծրագրի արտաքին ադմինիստրատորների կողմից, ներառյալ գործնական մասնագետների ցանկացած զննում և հավատարմագրում: Blue Shield-ը չի վերանայում զեղչային ծրագրերի մատակարարների կողմից մատուցվող ծառայությունները բժշկական անհրաժեշտության կամ արդյունավետության համար: Blue Shield-ը նաև որևէ առաջարկություն, ներկայացում, պահանջ կամ երաշխիք չի տրամադրում գործնական մասնագետների, նրանց հասանելիության, վճարների, ծառայությունների կամ ապրանքների վերաբերյալ:

Զեղչային ծրագրի միջոցով առաջարկվող որոշ ծառայություններ արդեն կարող են ներառվել որպես Blue Shield-ի ծրագրում ընդգրկված ապահովագրված նպաստների մաս: Անդամները պետք է մուտք գործեն այդ ապահովագրված ծառայություններ՝ նախքան զեղչային ծրագրից օգտվելը:

Blue Shield-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել այս ծրագրերը ցանկացած ժամանակ առանց ծանուցման:

Անդամները, ովքեր գոհ չեն զեղչային ծրագրից ստացված ապրանքներից կամ ծառայություններից, կարող են օգտվել Blue Shield-ի բողոքարկման գործընթացից, որը նկարագրված է Ապահովագրության ապացույցի կամ Ապահովագրության վկայագրի/ապահովագրի Բողոքի գործընթաց բաժնում: Blue Shield-ն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել այս ծրագիրը ցանկացած ժամանակ առանց ծանուցման:

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

Y0118_26_141C_M Accepted 08102026
H2819_26_141C_M Accepted 08102026

Page last updated: 10/01/2026