Բացահայտեք Medicare-ի ծրագրերը Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
Blue Shield ծրագրի կողմից առաջարկվող HMO D-SNP նպաստների մասին հավելյալ տեղեկությունների համար այսօր զանգահարեք (844) 440-0317 հեռախոսահամարով։*
Ի՞նչ է Կրկնակի հատուկ կարիքների ծրագիրը
Medicare Advantage ծրագիր, որը համատեղում է Ձեր Medicare և Medi-Cal ապահովագրությունը: Նման ծրագրերը հաճախ անվանում են Medi-Medi ծրագրեր։
Որո՞նք են D-SNP ծրագրի առավելությունները:
Original Medicare կամ Medicare Advantage ստանդարտ ծրագրի դեպքում, հնարավոր է, որ վճարեք ապահովագներ (ամսական վճար) կամ համավճարներ բժշկի այցելությունների համար (կլինիկայում նախապես կատարվող վճարումներ)։ Blue Shield TotalDual Plan (HMO D-SNP) ծրագրի դեպքում Դուք վճարում եք $0 ապահովագին և $0 համավճար՝ ապահովագրված ծառայությունների համար, ինչպես նաև ստանում եք անվճար ատամնաբուժական ապահովագրություն։ Բացի դրանից, Դուք ստանում եք դրամական օգնություն/նպաստներ հետևյալի համար՝
- Սնունդ և թարմ մթերք
- Առանց դեղատոմսի տրվող պարագաներ
- Լսողական սարքեր
- Տեսողության խնամք, ներառյալ ակնոցի շրջանակներ, ոսպնյակներ կամ կոնտակտային ոսպնյակներ
D-SNP-ին անդամագրվելու համար Դուք պետք է որակավորվեք և՛ Medicare-ի, և՛ Medi-Cal-ի համար: Blue Shield-ում մենք առաջարկում ենք Blue Shield Total Dual Plan (HMO D-SNP) Los Angeles և San Diego վարչաշրջանների բնակիչներին:
Խնամքի համակարգողներն այստեղ են՝ անդամներին օգնելու համար
Blue Shield TotalDual Plan (HMO D-SNP) ծրագրի յուրաքանչյուր անդամ ստանում է անվճար խնամքի համակարգող: Նրանց ծառայությունները մատչելի են բազնաթիվ լեզուներով:
Խնամքի համակարգողները կարող են պատասխանել հարցերին հետևյալի մասին՝
- Ձեր առողջական խնամք
- Վարքագծային առողջության (հոգեկան առողջության և թմրամիջոցների օգտագործման խանգարումներ) ծառայությունների ստացում
- Ատամնաբուժական նպաստներ
- Փոխադրում բժշկական ժամադրությունների համար
- Երկարաժամկետ ծառայություններ և աջակցություններ (Long-term Services and Supports, LTSS), ներառյալ Չափահասներին տրամադրվող համայնքային ծառայություններ (Community-Based Adult Services, CBAS) և ծերանոցներ (Nursing Facilities, NF)
Ծրագիր գտեք Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
YY0118_25_381E3_M Accepted 05242026
H2819_25_381E3_M Accepted 05242026
Էջը վերջին անգամ թարմացվել է՝ 7/10/2026