Original Medicare-ը Ձեր Medicare-ի ապահովագրության հիմքն է: Այն բաղկացած է երկու մասից՝ Part A (առողջապահական ապահովագրություն) և Part B (բժշկական ապահովագրություն): Part B-ն ունի ամսական ապահովագրավճար:  Ընդհանուր առմամբ, դեղատոմսերը չեն ապահովագրվում Original Medicare-ի կողմից:

Դուք պետք է անդամագրվեք Medicare-ին՝ ապահովագրությունը ստանալու համար: Եթե Դուք 65 և ավելի բարձր տարիքի եք, ապա կարող եք անդամագրվել Original Medicare-ին։ Հաշմանդամության որոշ տեսակներ ունեցող 65 տարեկանից ցածր որոշ անհատներ նույնպես համապատասխանում են պահանջներին:  

Սկզբնական գրանցման ժամանակաշրջանը (Initial Enrollment Period, IEP) տևում է յոթ ամիս: Այն սկսվում է 65 տարեկանը լրանալու ամսվանից երեք ամիս առաջ: Այն ավարտվում է 65 տարեկանը լրանալու ամսվանից երեք ամիս հետո: Սա վերաբերում է այն դեպքերին, երբ Դուք թոշակի եք անցնում 65 տարեկանում կամ անդամագրված եք Covered California-ին: 

IEP-ի ընթացքում Դուք կարող եք ավելի շատ ընտրություն կատարել Ձեր Medicare-ի ապահովագրության վերաբերյալ:


Covered California

Եթե Դուք Կալիֆոռնիա նահանգից սուբսիդիա եք ստանում, հնարավոր է, որ այլևս չհամապատասխանեք դրան, եթե որակավորվեք Medicare-ի համար։1 Եվ եթե այդ պահից հետո շարունակեք սուբսիդիա ստանալ, հնարավոր է, որ ստիպված լինեք հետ վճարել գումարի մի մասը կամ այն ամբողջությամբ: 

Կարևոր է քննարկել Ձեր տարբերակները: Զանգահարեք Blue Shield Medicare-ի խորհրդատուին (855) 203-3874* հեռախոսահամարով՝ Ձեր տարբերակների մասին ավելին իմանալու համար: 


Ինչպես անդամագրվել Original Medicare-ին 

Զանգահարեք Սոցիալական ապահովություն ծառայություն՝ (800) 772-1213 հեռախոսահամարով, 08։00-ից 19։00, երկուշաբթիից ուրբաթ: TTY-ից օգտվողները պետք է զանգահարեն (800) 325-0778։ Կարող եք նաև այցելել Ձեր տեղական Սոցիալական ապահովության գրասենյակ:

Եթե Ձեր գործատուի կամ Ձեր ամուսնու գործատուի միջոցով ունեք առողջության ապահովագրություն, ստուգեք Ձեր տարբերակները նախքան Part B-ի ստորագրումը: Կախված Ձեր ծածկույթից՝ կարող եք Part B-ի կարիք չունենալ և խուսափել ամսական ապահովագրական վճար վճարելուց: Խնդրեք Ձեր նպաստների ադմինիստրատորին կամ HR ներկայացուցչին օգնել Ձեզ՝ ճիշտ տարբերակ ընտրելու հարցում: Կամ զանգահարեք Blue Shield of California-ի անվճար հեռախոսահամարով՝ (855) 203-3874*: Մենք միշտ պատրաստ ենք Ձեզ օգնել։

 

Ինչպես գրանցվել Medicare-ում գրանցման սկզբնական ժամանակաշրջանից (Initial Enrollment Period, IEP) դուրս

IEP-ից դուրս կան ժամանակամիջոցներ, երբ դեռ կարող եք գրանցվել: Բայց կարող եք ստիպված լինել ուշ անդամագրման տուգանք վճարել:


Ընդհանուր գրանցման ժամանակաշրջան (General Enrollment Period, GEP)

GEP-ը թույլ է տալիս Ձեզ գրանցվել, եթե Դուք չեք գրանցվել Ձեր IEP-ի ընթացքում:

  • GEP-ը բացվում է ամեն տարի՝ հունվարի 1-ից մարտի 31-ը

Ձեր IEP-ի ընթացքում չանդամագրվելու համար կարող է գանձվել տուգանք


Տարեկան անդամագրման ժամանակաշրջան (AEP)

AEP-ը նախատեսված է Ձեր առկա ապահովագրության մեջ փոփոխություններ կատարելու համար:

  • AEP-ը բացվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը
  • Դուք կարող եք փոխել Ձեր Medicare-ի ապահովագրությունը: Օրինակ՝ անցնել Medicare Advantage ծրագրին կամ ավելացնել Medicare Supplement ծրագիր
  • Դուք կարող եք գրանցվել Medicare-ում AEP-ի ընթացքում, սակայն Ձեզնից կարող է տուգանք գանձվել Ձեր IEP-ը բաց թողնելու համար


Գրանցման հատուկ ժամանակաշրջան (SEP)

SEP-ը ութ ամիս տևողությամբ ժամանակաշրջան է Medicare Part B-ում գրանցվելու համար, եթե Դուք դուրս եք գալիս խմբային, գործատուի կամ արհմիության ծածկույթից:  Դա այն մարդկանց համար է, որոնք չեն ստացել Medicare Part B, երբ գրանցվել են Original Medicare-ի համար:

  • SEP-ը սկսվում է Ձեր խմբի, գործատուի, արհմիության ապահովագրության ավարտից կամ աշխատանքի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում: 
  • Եթե Դուք գրանցվում եք Medicare-ում SEP-ի ընթացքում, Դուք պարտավոր չեք վճարել ուշ անդամագրման տուգանք

 

Medicare-ում գրանցման այլ տարբերակներ.

Կան այլ իրավիճակներ, որոնք ազդում են Ձեր գրանցման համապատասխանության վրա:

 

Հավելյալ տեղեկություններ ստացեք

Անվճար գրքույկ ներբեռնել†

Ստացեք «Medicare-ի Ձեր տարբերակները» գրքույկի անվճար օրինակը՝ Ձեր ծածկույթի տարբերակները հասկանալու համար:

Տեղեկատվական տեսանյութեր

Դիտեք տեղեկատվական տեսանյութեր՝ Medicare-ի և Ձեր ծածկույթի տարբերակների մասին տեղեկանալու համար:

Հաճախակի տրվող հարցեր

Ստացեք Medicare-ի վերաբերյալ ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

1 Կա մեկ բացառություն. եթե Դուք պետք է վճարեք Medicare Part A ծածկույթի ապահովագրավճար և չեք անդամագրվել դրան, փոխարենը կարող եք շարունակել Covered California-ի ծածկույթը և պահպանել Ձեզ տրվող ֆինանսական օգնությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Medicare՝ 1-800-MEDICARE (1-800-633-4227։ TTY-ից օգտվողները կարող են զանգահարել 1-877-486-2048), օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր` բացառությամբ տոների:

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և Կալիֆոռնիա նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին անդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

Y0118_25_381B1_M Accepted 09212025
H2819_25_381B1_M Accepted 09212025

Page last updated: 10/01/2025