Skip to content

Medicare ծրագրերի տեսակները՝ Գտեք ճիշտ տարբերակը

Թույլ տվեք Blue Shield of California-ին օգնել Ձեզ հնարավորինս հեշտացնել Medicare-ի ծրագրի ընտրությունը։ Բացահայտեք այնպիսի ծրագրեր, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս օգտվելու Ձեզ համար առավել կարևոր նպաստներից։

 Բացահայտեք ծրագրերը Ձեր տարածքում

Thanks! You’re going to:

We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.

Համեմատեք Blue Shield Medicare ծրագրերը

 


 
Original Medicare Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագիր Medicare Դեղատոմսային դեղերի ծրագիր (Մաս D) Medicare Advantage (Մաս C և Մաս D) Երկակի հատուկ կարիքների ծրագրեր

Հիվանդանոց (Մաս A)

Այո Այո   Այո Այո

Բժշկի այցեր (Մաս B)

Այո Այո   Այո Այո

Նվազեցրեք գրպանից վճարվող բժշկական ծախսերը

  Այո   Այո Այո

Դեղատոմսով դեղեր

    Այո Այո Այո

Այցելեք ցանկացած բժշկի կամ հաստատություն ԱՄՆ-ում, որն ընդունում է Medicare

Այո Այո      

Տեսողություն, ատամնաբուժություն և լսողություն1

      Այո Այո
Համակարգում է Medicare և Medi-Cal ծրագրեր և ծառայություններ         Այո
Medicare-ի ո՞ր ծրագիրն է համապատասխանում Ձեր կարիքներին։
Ես ցանկանում եմ Medicare-ի մատչելի, հեշտ կառավարելի և լայն ապահովագրություն ունեցող ծրագիր։

Հաշվի առեք. Medicare Advantage Դեղատոմսային դեղերի (MAPD) ծրագրեր
Ես ցանկանում եմ փակել իմ Original Medicare-ի ապահովագրության բացերը
Հաշվի առեք. Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրեր
Ես ցանկանում եմ միայն դեղատոմսով դեղերի ապահովագրություն
Հաշվի առեք. Medicare Դեղատոմսային դեղերի ծրագիր (Մաս D)
Ես որակավորվում եմ Medi-Cal-ի և Medicare-ի համար
Հաշվի առեք. Երկակի իրավասու հատուկ կարիքների ծրագիր (D-SNP)
Ուշադրություն. Ես դեռ աշխատում եմ. ե՞րբ պետք է ընտրեմ Medicare ծրագիր։
65 տարեկանից հետո՞ եք թոշակի անցնում:

Դուք կարող եք որակավորվել Հատուկ անդամագրման ժամանակաշրջանի համար: Ութամսյա այս ժամանակաշրջանը սովորաբար սկսում է աշխատանքի ապահովագրության ավարտից հետո։

Դառնում եք 65 տարեկան, բայց թոշակի չեք անցնո՞ւմ:

Կարող եք պահպանել աշխատողների առողջության ապահովագրությունը կամ անցնել Medicare ծրագրի։ Եթե ցանկանում եք փոխել ծրագրերը, պետք է գրանցվեք Սկզբնական անդամագրման ժամանակաշրջանում: Դա Ձեր 65-ամյակին նախորդող երեք ամիսն է, 65 տարին լրանալու ամիսը և դրան հաջորդող երեք ամիսը։

MAPD ծրագրերը համեմատած Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերի հետ

  • MAPD ծրագրերը փոխարինում են Original Medicare-ը, մինչդեռ Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերը լրացնում են Original Medicare-ը։
  • MAPD ծրագրերն ունեն ավելի ցածր ապահովագին՝ մատակարարների ցանցի վրա հիմնված համապարփակ ապահովագրությամբ, մինչդեռ Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրերն ունեն ավելի բարձր ապահովագին, մատակարարների ազգային ճկունություն և համակցվում են դեղատոմսով դեղերի ծրագիրը (Medicare Մաս D) և ատամնաբուժական ծրագիրը։

Ընտրություն կատարելուց առաջ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունե՞ք։

Խոսեք Medicare-ի մասնագետների հետ
Medicare-ի միջոցառումներ

Մասնակցեք Ձեր տարածքում Medicare-ի միջոցառմանը կամ առցանց վեբինարին՝ Blue Shield Medicare-ի ծրագրերի մասին ավելին իմանալու և Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար։

Blue Shield Medicare խորհրդատուներ

Պատրա՞ստ եք հաջորդ քայլին: Մեր նվիրված թիմն այստեղ է՝ ապահովելու, որ ստանաք Ձեզ անհրաժեշտ ապահովագրությունը։ Զանգահարեք մեզ (866) 495-2062 (TTY՝ 711)* հեռախոսահամարով՝ միանալու Blue Shield Medicare խորհրդատուին:

Medicare լրացուցիչ ռեսուրսներ
Որո՞նք են իմ Medicare-ի տարբերակները:

Original Medicare-ն առաջարկում է հիվանդանոցային և բժշկական ապահովագրության հիմնական ապահովագրություն: Բայց Դուք կարող եք պարզել, որ այն չի ապահովագրում Ձեզ անհրաժեշտ բոլոր ծառայություններն ու պարագաները:

Medicare-ի ապահովագրության Ձեր ընտրությունները հակիրճ. տեսանյութ

Տեղեկացեք ծրագրի տարբերակներին և պարզեք, թե ինչու կարող եք ցանկանալ միանալ ծրագրի որոշակի տեսակի։

Ներբեռնեք Medicare տարբերակների անվճար գրքույկը†

Ստացեք  «Your Guided Path to Medicare» (Ձեր ուղեցույցը դեպի Medicare)  անվճար օրինակը՝ Ձեր ապահովագրութան տարբերակները հասկանալու համար:

Ծրագիր գտեք Ձեր տարածքում

Thanks! You’re going to:

We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.

 

1 Նպաստները տարբերվում են ըստ ծրագրի և վարչաշրջանի:

 

 

 

 

Y0118_26_141D_M Accepted 08052026
H2819_26_141D_M Accepted 08052026

Page last updated: 10/1/2026