Դիտեք տեղեկատվական տեսանյութեր Medicare-ի կարևոր կողմերի և Ձեր ապահովագրության տարբերակների մասին: 

Medicare-ի տարբեր հատվածները

Տևողություն՝ 3:05
Հավելյալ տեղեկություններ ստացեք Medicare-ի տարբեր հատվածների մասին. Parts A, B, C և D: Part A և Part B-ն հայտնի են որպես Original Medicare: Part C-ն կոչվում է Medicare Advantage: Իսկ Part D-ն դեղատոմսերի ապահովագրությունն է, որը կարող է ավելացվել վերոնշյալ մասերից ցանկացած մեկին: 

 

 

Original Medicare-ի Part A և Part B. Ինչն ապահովագրված չէ

Տևողություն՝ 2:25
Երբ ծանոթանում եք Medicare-ին, կարևոր է հասկանալ, թե ինչն է ապահովագրվում, իսկ ինչը՝ ոչ: Ճշտեք, թե ինչ է ընդգրկում Original Medicare-ը, և ինչպիսի այլ ապահովագրություն է հասանելի Ձեր այլ առողջապահական կարիքների համար, ինչպիսիք են տեսողությունը, լսողությունը և ատամնաբուժությունը:

 

 

Երբ անդամագրվել Medicare-ին

Տևողություն՝ 3:26
Այս տեսանյութում Դուք կծանոթանաք անդամագրման փուլերին, ինչպես նաև կտեղեկանաք, թե ինչպես խուսափել ուշ անդամագրման համար նախատեսված տուգանքներից։ Եթե բաց թողնեք կարևոր վերջնաժամկետները, Ձեր ապահովագրության մեկնարկը կարող է հետաձգվել, և արդյունքում հնարավոր է վճարեք ավելի բարձր ապահովագներ։

 

 

Ձեր Medicare-ի ապահովագրության տարբերակների մասին՝ հակիրճ

Տևողություն՝ 4:00
Երբ ժամանակը գա, Դուք կունենաք Medicare-ի ապահովագրության մի քանի տարբերակ՝ Original Medicare, Medicare Advantage Plan կամ Medicare հավելումների (կամ Medigap) ապահովագրություն: Հասկացեք, թե ինչ է իրենից ներկայացնում յուրաքանչյուր ծրագիրը, և ինչու պետք է գրանցվեք ծրագրի որոշակի տեսակում:

 


Medicare Advantage-ի ծրագրեր՝ Part C

Տևողություն՝ 2:35
Medicare Part C-ն կամ Medicare Advantage-ը Original Medicare-ի այլընտրանքն է: Դիտեք այս տեսանյութը՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես կարող է Medicare Advantage Plan-ը Ձեզ հարմար լինել:

 

 

Medicare Supplement ծրագրեր

Տևողություն՝ 2:53
Medicare-ի Supplement ծրագրերն օգնում են «լրացնել բացերը»՝ ծածկելով որոշ ծախսեր, որոնք Original Medicare-ը չի ծածկում, օրինակ՝ չհատուցվող գումարներ, համավճարներ, համաապահովագրություն և հավելյալ առողջական ծառայություններ, օրինակ՝ տեսողության խնամքը1: Հավելյալ տեղեկություններ ստացեք ապահովագրության այս տարբերակի վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող է այն Ձեզ հարմար լինել:

 

 

Medicare-ի Prescription Drug ծրագրեր (Part D)

Տևողություն՝ 2:42
Medicare Part D-ն օգնում է վճարել ջեներիկ և ապրանքանիշային դեղերի համար, որոնք չեն ապահովագրվում Original Medicare-ի կողմից: Այս տեսանյութը բացատրում է, թե երբ կարող եք Part D ապահովագրությունը Ձեր ծրագրին ավելացնելու կարիք ունենալ, և ինչպես օգտագործել այն:

 

 

Medicare և Medi-Cal. Հիանալի են միասին

Տևողություն՝ 4:43
Նրանք, ովքեր որակավորվում են այս երկու ծրագրերի համար, կարող են ավելի շատ առողջապահական ծախսեր ծածկելու հնարավորություն ունենալ՝ անդամագրվելով և Medicare-ին, և Medi-Cal-ին։ Այս տեսանյութը մանրամասնում է համապատասխանության պահանջները, ֆինանսական օգնությունը եւ հասանելի բազմաթիվ նպաստները: Իսպաներեն տեսանյութը հասանելի է այստեղ

Հավելյալ տեղեկություններ ստացեք

Դիմեք մեզ

Ստացեք Medicare-ին վերաբերող Ձեր հարցերի պատասխանները: Զանգահարեք Blue Shield-ի Medicare խորհրդատուին՝  (800) 260-9607  (TTY՝ 711)* կամ ամրագրեք առցանց հանդիպում։ Առանց անդամագրվելու որևէ պարտավորության:

Միացեք Medicare միջոցառմանը

Մասնակցեք անվճար առկա կամ առցանց սեմինարի՝ Medicare-ի մասին հավելյալ տեղեկություններ և Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար: 

Անվճար գրքույկ ներբեռնել†

Ստացեք «Medicare-ի Ձեր տարբերակները» գրքույկի անվճար օրինակը՝ Ձեր ծածկույթի տարբերակները հասկանալու համար:

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և Կալիֆոռնիա նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին անդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

Y0118_25_381B_M Accepted 09032025
H2819_25_381B_M Accepted 09032025

Page last updated: 10/01/2025