Medicare-ի ապահովագրություն՝ հատուկ Ձեզ համար
Blue Shield of California-ն շահույթ չհետապնդող առողջապահական ծրագիր է, որի առաքելությունն է ապահովել, որ California-ի բոլոր բնակիչները բարձրորակ առողջապահական խնամք ստանան:
Բացահայտեք ծրագրերը Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
Հարմարավետություն և մատչելիություն. Ծրագրերը մշակվում են՝ հաշվի առնելով մատչելի նպաստները ու առանձնահատկությունները, ինչպես նաև կենսակերպի հետ կապված կարիքները։ Անդամների մեծ մասի համար կամավոր Supplemental Dental HMO և PPO ծրագրերը ներառում են ատամնաբուժական ծառայությունների հավելյալ ապահովագրություն:
Ազատություն և ընտրանք. Մեր որոշ ծրագրեր, կախված Ձեր ընտրած Blue Shield Medicare Supplement ծրագրից, ստանդարտ նպաստներից բացի՝ առաջարկում են նաև լրացուցիչ նպաստների, ինչպիսիք են՝ ազատ վաճառվող ապրանքների (over-the-counter, OTC) համար նախատեսված գումարային հատկացում, լսողական սարքեր, տեսողության ծառայություններ, Teladoc Health և այլն։
Ձեր դեղատոմսերի ապահովագրումը. Blue Shield-ն առաջարկում է դեղատոմսով դեղերի ապահովագրության ծրագիր Original Medicare-ի կամ Medigap-ի անդամների համար։ Այն ներառում է առավելագույնը $35 վճար մեկ ամսվա պաշարի ինսուլինի համար, $0 պատվաստումներ և գրպանից վճարվող ծախսերի առավելագույն շեմ:
Եթե որակավորվում եք Medicare-ի և Medi-Cal-ի համար. Այս ծրագիրը միավորում է Ձեր Medicare-ի և Medi-Cal-ի ապահովագրությունը մեկ, հեշտ կառավարվող ծրագրի մեջ։ Այն առաջարկում է լրացուցիչ նպաստներ՝ Ձեր խնամքին աջակցելու համար, այդ թվում՝ անհատական խնամքի համակարգող, ինչպես նաև ատամնաբուժական, տեսողության և լսողության նպաստներ: Հասանելի է Los Angeles և San Diego վարչաշրջաններում:
Մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է Ձեր բժշկին պահպանելը։ Medicare Supplement ծրագրերը տրամադրում են ապահովագրություն և ծառայություններ Medicare ընդունող ցանկացած բժշկի և հիվանդանոցի կողմից։ Blue Shield-ում մեր MAPD ծրագրերն ունեն California-ի բժիշկների և հիվանդանոցների ամենամեծ ցանցերից մեկը: Ուսումնասիրեք մատակարարների թարմացված ցանկը՝ մեր մատակարարների հասցեագրքում։
Թույլ տվեք Blue Shield of California-ին օգնել Ձեզ հնարավորինս հեշտացնել Medicare-ի ծրագրի ընտրությունը։ Բացահայտեք այնպիսի ծրագրեր, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս օգտվելու Ձեզ համար առավել կարևոր նպաստներից։
Զանգահարեք մեզ 844-345-8052 (TTY՝ 711)* հեռախոսահամարով՝ միանալու Blue Shield Medicare խորհրդատուին, կամ առցանց ժամադրություն ամրագրեք:
Blue Shield Medicare Advantage-ի ծրագրերը մշակված են այնպես, որ հեշտացնեն Ձեր առողջական նպատակների իրագործումը։ Մենք ապահովագրում ենք Բարեկեցության տարեկան այցելություններ, SilverSneakers, դեղամիջոցների լայն տեսականի, բազմաթիվ սքրինինգային հետազոտություններ և շատ ավելին։
Մասնակցեք Ձեր տարածքում Medicare-ի միջոցառմանը կամ առցանց վեբինարին՝ Blue Shield Medicare-ի ծրագրերի մասին ավելին իմանալու և Ձեր հարցերի պատասխանները ստանալու համար։
Ստացեք «Your Guided Path to Medicare» (Ձեր ուղեցույցը դեպի Medicare) անվճար օրինակը՝ Ձեր ապահովագրութան տարբերակները հասկանալու համար:
Ծրագիր գտեք Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
Մեր նվիրված թիմն այստեղ է՝ ապահովելու, որ ստանաք Ձեզ անհրաժեշտ ապահովագրությունը։ Զանգահարեք մեզ 844-345-8052 (TTY՝ 711)* հեռախոսահամարով՝ միանալու Blue Shield Medicare խորհրդատուին, կամ առցանց ժամադրություն ամրագրեք:
1 Blue Shield of California-ն շուկայական մասնաբաժնի ցուցանիշով 1-ին տեղն է զբաղեցնում California-ում անհատական Medicare Supplement ծրագրերի միջև 2021, 2022, 2023, 2024 և 2025 թվականներին՝ համաձայն նահանգային տվյալների և շուկայական մասնաբաժնի վերաբերյալ տվյալների, որոնք ամեն տարի տրամադրում է Mark Farrah Associates-ը՝ տվյալներ համախմբող և հրապարակող ընկերությունը։
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին անդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
Y0118_26_154A_M Accepted 07272026
H2819_26_154A_M Accepted 07272026
Page last updated: 7/27/2026