Skip to content

Blue Shield Medicare + Medi-Cal Plan-ը ներառում է ատամնաբուժական ապահովագրություն՝ առանց լրացուցիչ վճարի։ Ատամնաբուժական ապահովագրությունը ներառում է Medi-Cal-ի ատամնաբուժական նպաստները, ինչպես նաև այլ ծառայություններ, ինչպիսիք են ատամնապսակները և պրոթեզները: Մանրամասների համար այսօր զանգահարեք (855) 413-9594 հեռախոսահամարով:*

Blue Shield Medicare + Medi-Cal Plan-ը հասանելի է Los Angeles և San Diego-ի վարչաշրջաններում։

 

Հավելյալ տեղեկություններ ստացեք Ձեր ատամնաբուժական նպաստների մասին

Ներբեռնեք հիմա անգլերեն տարբերակով (PDF, 472 ԿԲ)

Ներբեռնեք հիմա իսպաներեն տարբերակով (PDF, 428 ԿԲ)

Բացահայտեք ծրագրերը Ձեր տարածքում

Blue Shield Medicare + Medi-Cal Plan-ի ատամնաբուժական նպաստներ

Վարչաշրջաններ Blue Shield ատամնաբուժական հիմնական կետերը Medi-Cal-ի ատամնաբուժական նպաստներ

Los Angeles և San Diego

Ախտորոշիչ, պարոդոնտոլոգիա, ատամնապսակներ և պրոթեզներ

Ձեր Medi-Cal ատամնաբուժական նպաստները ներառում են՝

  • Ատամնաբուժական հետազոտություններ (12 ամիսը մեկ)
  • Ատամների մաքրում (12 ամիսը մեկ)
  • Ատամնաքարի մաքրում և ատամնարմատի մակերեսի հարթեցում
  • Ֆտորային լաք (12 ամիսը մեկ)
  • Ռենտգեններ
  • Ատամնալիցքեր
  • Ատամնապսակներ
  • Ատամարմատի խողովակներ
  • Մասնակի և ամբողջական պրոթեզներ
  • Պրոթեզների հարմարեցում
  • Ատամի հեռացում
  • Շտապ օգնության ծառայություններ
Ատամնաբույժ գտնել

Որպես Blue Shield Medicare + Medi-Cal Plan-ի (HMO D-SNP) անդամ, Ձեր ատամնաբուժական նպաստները համակարգվում են Medi-Cal-ի հետ, որպեսզի ստանաք Ձեզ անհրաժեշտ խնամքը։

Ատամնաբույժ գտեք կամ պարզեք, թե արդյոք Ձեր ներկայիս բժիշկը մեր ցանցում է, մեր «Find a Doctor» (Գտնել բժիշկ) գործիքի միջոցով: 

Medi-Cal Dental Program-ի կողմից ապահովագրված ծառայությունների ամբողջական ցանկի համար զանգահարեք (800) 322-6384 (TTY 1-800-735-2922) հեռախոսահամարով կամ այցելեք Smile, California։ Այս ռեսուրսները կարող են նաև օգնել Ձեզ գտնել Medi-Cal-ի ատամնաբուժական մատակարար և բողոք կամ գանգատ ներկայացնել։

 

Blue Shield of Californian-ն HMO D-SNP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:

Y0118_26_141E_M Accepted 08052026
H2819_26_141E_M Accepted 08052026

Page last updated: 10/1/2026