Skip to content

Աջակցման ծրագրեր տարեցների և California-ի բնակիչների համար

Որպես Medicare-ի անդամ՝ Դուք կարող եք որակավորվել վարչաշրջանային, նահանգային և դաշնային ծրագրերի համար: Այս ծրագրերը կարող են աջակցել Ձեր առողջական կարիքներին և նվազեցնել ծախսերը: Սրանք Blue Shield of California-ի ծրագրերը չեն: Սակայն մենք կարող ենք օգնել Ձեզ կապվել այս ծառայությունների հետ: Medicare Լրացուցիչ ապահովագրության ծրագրի անդամները պետք է սա հաստատեն Medicare-ի խորհրդատուի հետ:

California Medicare Խնայողությունների ծրագրեր

Medicare-ի Խնայողությունների ծրագրերն օգնում են վճարել Medicare Մաս A-ի և B-ի ապահովագները և համաապահովագրության գումարները: Պարզեք, թե արդյոք Դուք իրավունակ եք Medicare-ի Խնայողությունների ծրագրից օգտվելու համար կամ զանգահարեք DHCS Medi-Cal-ի Անդամների օգնության հեռախոսագծի (800) 541-5555 հեռախոսահամարով՝ 08:00-ից մինչև 17:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ: 

Medi-Cal. Ինչպես դիմել և թարմացնել

Ցածր եկամուտ ունեցող Medicare-ի անդամները կարող են նաև Medi-Cal-ից օգտվելու իրավունք ունենալ: Պարզեք, թե արդյոք Դուք կարող եք որակավորվել Medi-Cal-ի համար: Եթե արդեն ունեք Medi-Cal և Medicare (հայտնի է որպես երկակի իրավասություն), գտեք նյութեր՝ պահպանելու համար Ձեր համապատասխանությունը Medi-Cal-ին: Կարող եք նաև զանգահարել DHCS Medi-Cal-ի Անդամների օգնության հեռախոսագծի (800) 541-5555 հեռախոսահամարով, ժամը 08:00-ից մինչև 17:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ։

Մաս D-ի Ցածր եկամուտների լրավճար (նաև հայտնի է որպես Extra Help) 
 

Medicare-ի որոշ անդամներ կարող են իրավունակ լինել Medicare Դեղատոմսային դեղերի ծրագրի (Մաս D) Ցածր եկամուտների լրավճար ծրագրի համար (նաև հայտնի է որպես Extra Help): Այս ծրագիրը նվազեցնում է դեղատոմսով դեղերի համավճարների և Մաս D ապահովագները: Հավելյալ տեղեկություններ ստացեք աջակցության մակարդակների մասին և այն մասին, թե արդյոք Դուք կարող եք որակավորվել։ Կարող եք նաև զանգահարել Սոցիալական ապահովության ծառայություն՝ (800) 772-1213 [TTY՝ 800-325-0778] անվճար հեռախոսահամարով, ժամը 07:00-ից մինչև 19:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ:

Երկակի իրավասության, Medicare-ի Խնայողությունների ծրագրի, Medi-Cal իրավասության երկարաձգման կամ Մաս D-ի Ցածր եկամուտների լրավճարի վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարեք մեր թիմին՝ (844) 378-4181 հեռախոսահամարով (TTY՝ 711), ժամը 08:00-ից մինչև 17:00: Նրանք հասանելի են երկուշաբթիից ուրբաթ:

CalFresh

CalFresh-ն ամսական պարենային նպաստներ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող անձանց և ընտանիքներին: Ծրագիրն ամենամսյա նպաստներ է տալիս Նպաստների էլեկտրոնային փոխանցման (EBT) քարտի վրա: Դուք կարող եք սնունդ գնել ցանկացած մթերային խանութից կամ ֆերմերային շուկայից, որն ընդունում է EBT քարտեր: Հավելյալ տեղեկություններ ստացեք առցանց՝ CalFresh կայքում։ Կարող եք նաև զանգահարել CalFresh-ի Օգնության հեռախոսագիծ՝ (877) 847-3663 հեռախոսահամարով։

Elder Locator


Eldercare Locator-ը (Տարեցների խնամքի տեղորոշիչ) ԱՄՆ Ծերությանը վերաբերող հարցերի վարչության հանրային ծառայություն է: Այն կապում է տարեց մարդկանց, խնամակալներին և նրանց ընտանիքները ծառայությունների հետ: Հավելյալ տեղեկություններ ստացեք առցանց՝ Eldercare Locator կայքում: Կարող եք նաև զանգահարել նրանց՝ (800) 677-1116 հեռախոսահամարով։


 

Ծերության հարցերով զբաղվող California-ի տարածքային գործակալություններ
 

California-ի Ծերության հարցերով զբաղվող բաժինը (CDA) կառավարում է ծրագրեր, որոնք սպասարկում են տարեցներին, հաշմանդամություն ունեցող չափահասներին, խնամատարներին և երկարաժամկետ խնամքի հաստատություններում գտնվող բնակիչներին: Ծառայությունները մատուցվում են տեղում՝ վարչաշրջանի պայմանագրային գործակալությունների կողմից: Նրանց կարելի է գտնել ըստ սպասարկման տարածքի: 
 

Օգնությունը ներառում է՝ 

 

  • Սննդին վերաբերող ծառայություններ

  • Մատակարարման ծառայություններ

  • Տնային աջակցման ծառայություններ

  • Տարեցների համապարփակ ծառայություններ

  • Երկարաժամկետ խնամքի, մատակարարման և խնամողի ծառայություններ

  • Տարեցների զբաղվածության ծառայություններ
     
     

Գտեք Ձեր տեղական գրասենյակը ծառայությունների քարտեզի վրա։

Աջակցություն կոմունալ ծառայությունների, ջրի և էլեկտրաէներգիայի հարցերում

California-ի Համայնքային ծառայությունների և զարգացման բաժինն (CSD) ունի ծրագրեր, որոնք կարող են օգնել ցածր եկամուտ ունեցող կալիֆորնիացիներին էլեկտրաէներգիայի և ջրի կոմունալ վճարումների հարցում: CSD կարող եք զանգահարել (866) 675-6623 հեռախոսահամարով։

2-1-1

2-1-1-ը տեղեկատվության և ուղեգրման անվճար ծրագիր է, որը կապում է մարդկանց իրենց համայնքի ծառայություններին: 2-1-1 հասանելի է 24 ժամ, շաբաթը յոթ օր: Այն սպասարկում է բոլոր եկամուտների, լեզուների, ծագման և տարածքների մարդկանց: Օգնություն և հավելյալ տեղեկություններ ստացեք բնակարանի, սննդի, տրանսպորտի, հոգեկան առողջության և այլ հարցերին վերաբերող ծառայությունների մասին:

Findhelp.org՝ Տեղական աջակցության ծրագրերի որոնում

Findhelp-ը սոցիալական խնամքի ցանց է, որը մարդկանց կապում է աջակցման ծրագրերին: Որոնեք և գտեք ֆինանսական օգնության ծրագրեր, սննդի պահեստներ, բժշկական խնամք և այլ անվճար կամ նվազեցված ծախսերով օգնություն: 

Համայնքային ռեսուրսների կենտրոններ՝ Blue Shield Promise և LA Care
 

Blue Shield Promise-ը և LA Care Health Plan-ն առաջարկում են ռեսուրսների կենտրոններ Los Angeles վարչաշրջանի 14 տարբեր վայրերում։ Կենտրոնները բաց են Blue Shield-ի բոլոր անդամների և լայն հանրության համար: 
 

Օգնությունը ներառում է՝
 

  • Անդամների և անդամագրման աջակցություն
     
  • Անվճար Wi-Fi՝ հեռավար առողջապահական ծառայությունների համար
     
  • Օգնություն աջակցության ծրագրերի հարցում
     
  • Անվճար սննդի կետեր
     
  • Ֆիթնեսի պարապմունքներ 
     
     

Իմանալ ավելին համայնքային ռեսուրսների կենտրոնների մասին։ 

Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:  

Y0118_26_141C_M Accepted 08102026
H2819_26_141C_M Accepted 08102026

Page last updated: 10/1/2026