Պատրաստվեք անդամագրվել Medicare-ին
Եթե Դուք դիտարկում եք Blue Shield of California Medicare ծրագրին միանալու հնարավորությունը, մենք այստեղ ենք՝ գործընթացը հեշտացնելու նպատակով։ Եվ եթե Դուք դեռ պետք է անդամագրվեք Original Medicare-ին, մենք կարող ենք ուղղորդել Ձեզ հաջորդ քայլերում։
Blue Shield Medicare ծրագրերը հասանելի են այն անձանց համար, ովքեր անդամագրվել են Original Medicare-ին (Մասեր A և B):
Զանգահարեք Սոցիալական ապահովություն՝ (800) 772-1213 հեռախոսահամարով, 08։00-ից 19։00-ը, խաղաղօվկիանոսյան ժամանակով (PT), երկուշաբթիից ուրբաթ: TTY-ից օգտվողները պետք է զանգահարեն (800) 325-0778։ Կարող եք նաև այցելել Ձեր տեղական Սոցիալական ապահովության գրասենյակը:
Եթե Ձեր գործատուի կամ Ձեր ամուսնու/կնոջ գործատուի միջոցով ունեք առողջական ապահովագրություն, ստուգեք Ձեր տարբերակները՝ նախքան Մաս B-ին գրանցվելը: Կախված Ձեր ապահովագրությունից, հնարավոր է, որ Մաս B-ի կարիք չունեք և կարող եք խուսափել ամսական ապահովագին վճարելուց: Խնդրեք Ձեր նպաստների ադմինիստրատորին կամ HR ներկայացուցչին օգնել Ձեզ՝ ճիշտ տարբերակ ընտրելու հարցում:Կամ զանգահարեք Blue Shield of California (855) 900-5901* անվճար հեռախոսահամարով: Մենք այստեղ ենք օգնելու համար։
Original Medicare-ը չի ապահովագրում բոլոր բժշկական ծախսերը։ Այդ պատճառով շատ մարդիկ նախընտրում են անդամագրվել Medicare Advantage ծրագրին կամ ստանալ լրացուցիչ ապահովագրություն՝ իրենց գրպանից վճարվող ծախսերը նվազեցնելու համար։
Ինչպես գտնել Blue Shield Medicare ծրագիր
Մուտքագրեք Ձեր փոստային դասիչը՝ տեսնելու Ձեր տարածքում հասանելի Blue Shield Medicare Advantage ծրագրերը, Medicare Supplement ծրագրերը և Medicare Դեղատոմսով դեղերի ծրագրերը:
Գտեք ծրագրեր Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
- Անդամագրվեք առցանց
- Զանգահարեք մեզ (844) 345-8052 (TTY՝ 711)* հեռախոսահամարով՝ միանալու Blue Shield Medicare խորհրդատուին, կամ առցանց ժամադրություն ամրագրեք:
Ինչ պետք է պատրաստեք անդամագրվելուց առաջ՝
- Ձեր անձնական տվյալները
- Ձեր ընթացիկ ապահովագրության տվյալները
- Ձեր բժշկական արձանագրությունները
- Հիմնական ֆինանսական տեղեկատվությունը
- Իմացեք, եթե ցանկանում եք դիմել Extra Help-ի կամ Medicare Խնայողությունների ծրագրի համար
Անդամագրվեք Սկզբնական անդամագրման ժամանակաշրջանի (Initial Enrollment Period, IEP) ընթացքում: Այս ժամանակաշրջանը սկսում է Ձեր 65-ամյակից երեք ամիս առաջ, ներառում է Ձեր ծննդյան ամիսը և ավարտվում է դրանից երեք ամիս անց։
Դուք կարող եք որակավորվել Հատուկ անդամագրման ժամանակաշրջանի համար: Այս ժամանակաշրջանը սովորաբար սկսում է Ձեր աշխատավայրի ապահովագրության ավարտից հետո։
Կարող եք պահպանել աշխատողների առողջության ապահովագրությունը կամ անցնել Medicare ծրագրի։ Եթե ցանկանում եք փոխել ծրագիրը, դուք պետք է անդամագրվեք Սկզբնական անդամագրման ժամանակաշրջանի ընթացքում:
Երբ անդամագրվել Medicare-ին
Արդյո՞ք ես ավտոմատ կերպով անդամագրվում եմ Medicare-ին, երբ դառնում եմ 65:
Եթե 65 տարեկանում ստանում եք Սոցիալական ապահովության նպաստներ, ապա ավտոմատ կերպով կանդամագրվեք Medicare Մաս A-ին և B-ինմ, որոնք հայտնի են նաև որպես Original Medicare:
Եթե դեռ չեք ստանում Սոցիալական ապահովություն և պետք է գրանցվեք, զանգահարեք Սոցիալական ապահովություն՝ (800) 772-1213 հեռախոսահամարով, 08։00-ից 19։00-ը, PT, երկուշաբթիից ուրբաթ: TTY-ից օգտվողները պետք է զանգահարեն (800) 325-0778։ Կամ կարող եք այցելել Ձեր տեղական Սոցիալական ապահովության գրասենյակը:
Խուսափեք ուշացման տուգանքներից Medicare Ման B-ին գրանցվելիս.
Թոշակի անցնելիս Դուք սահմանափակ ժամանակ կունենաք Medicare Ման B ապահովագրության համար գրանցվելու նպատակով՝ առանց ուշ անդամագրման տուգանք վճարելու։ Ահա տուգանքից խուսափելու եղանակները՝
- Անդամագրվեք Medicare Մաս B-ին Սկզբնական անդամագրման ժամանակաշրջանի ընթացքում
- Եթեունեք գործատուի կողմից տրամադրվող ապահովագրություն, հաստատեք, որ այն որակավորվում է որպես վստահելի ապահովագրություն Medicare Մաս B-ի համար
- Եթե կորցնում եք ապահովագրությունը, անդամագրվեք Հատուկ անդամագրման ժամանակաշրջանում
Հավելյալ տեղեկություններ ստացեք Medicare-ի անդամագրման տուգանքների մասին Medicare.gov կայքում
Ինչպես անդամագրվել Medicare-ին Սկզբնական անդամագրման ժամանակաշրջանից (IEP) դուրս
Տեղեկացեք Original Medicare-ին և Medicare-ի այլ ծրագրերին, այդ թվում՝ Medicare Advantage-ին, Դեղատոմսով դեղերի ծրագրերին և Medicare Supplement ծրագրերին անդամագրվելու մասին։ Տեղեկացեք և համեմատեք ծրագրերը:
Տարեկան անդամագրման ժամանակաշրջան (AEP)
AEP-ը նախատեսված է Ձեր առկա Medicare ապահովագրության մեջ փոփոխություններ կատարելու համար ամեն տարի:
- AEP-ը բացվում է ամեն տարի՝ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ը
- Դուք կարող եք փոխել Ձեր Medicare-ի ապահովագրությունը: Օրինակ՝ անցնել Medicare Advantage ծրագրին կամ ավելացնել Medicare Supplement ծրագիր
- Դուք կարող եք անդամագրվել Medicare-ին AEP-ի ընթացքում, սակայն Ձեզանից կարող է տուգանք գանձվել Ձեր IEP-ը բաց թողնելու համար
- AEP-ի ընթացքում Ձեր կատարած փոփոխություններն ուժի մեջ են մտնում հաջորդ տարվա հունվարի 1-ից։
Հատուկ անդամագրման ժամանակաշրջան (SEP)
Medicare Հատուկ անդամագրման ժամանակաշրջանը (SEP) չի սկսում որևէ հատուկ օրացուցային օր: Փոխարենը, այն սկսում է, երբ Դուք ունեք կյանքի որակավորող իրադարձություն, օրինակ՝ գործատուի կողմից հովանավորվող առողջապահական ապահովագրության կորուստ, նոր հասցե տեղափոխվելը կամ Extra Help-ի համար որակավորվելը:
- SEP-ը սկսում է Ձեր խմբի, գործատուի, արհմիության ապահովագրության ավարտից կամ աշխատանքի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:
- Կյանքի տվյալ իրադարձությունը և Ձեր հանգամանքները կարող են որոշել, թե ինչպիսի փոփոխություններ կարող եք կատարել SEP-ի ընթացքում, ինչպես նաև՝ որքան կտևի այն։ SEP-ի մասին մանրամասների համար այցելեք Medicare.gov
- Եթե Դուք անդամագրվում եք Medicare-ին SEP-ի ընթացքում, Դուք պարտավոր չեք վճարել ուշ անդամագրման տուգանք
Medicare Advantage Բաց անդամագրում (MA-OEP)
Եթե ներկայումս անդամագրված եք Medicare Advantage ծրագրին, ապա ամեն տարի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող եք անցում կատարել Original Medicare, Դեղատոմսերով դեղերի ծրագիր կամ Medicare Supplement ծրագիր:
- Ապահովագրությունը սկսում է անդամագրման հաջորդող ամսվա առաջին օրվանից
- Ձեր IEP-ի ընթացքում չանդամագրվելու համար կարող է գանձվել տուգանք
- HICAP (Առողջապահական ապահովագրության խորհրդատվության և շահերի պաշտպանության ծրագիր) անվճար, անաչառ Medicare խորհրդատվական ծառայություն է, որը ֆինանսավորվում է California նահանգի կողմից:
- HICAP-ի կամավորները կարող են օգնել Ձեզ հասկանալ Medicare-ի ընտրանքները, համեմատել ծրագրերը և լուծել վճարումների հետ կապված խնդիրները։
- Եթե Դուք ունեք սահմանափակ եկամուտ և ռեսուրսներ, California Medicare Խնայողությունների ծրագրերը կարող են օգնել վճարել Medicare ապահովագների, հանելի գումարների և համավճարների համար:
- Դուք կարող եք ավտոմատ կերպով որակավորվել Extra Help-ի (Ցածր եկամտի սուբսիդիա) համար՝ Մաս D-ի ծախսերը նվազեցնելու նպատակով։
Ստացեք «Your Guided Path to Medicare Coverage» (Medicare ապահովագրության Ձեր ուղղորդված ուղին) ուղեցույցի անվճար օրինակը։
Հավելյալ տեղեկություններ Medicare-ի և ապահովագրության Ձեր տարբերակների մասին:
Ավելին իմանալու համար մասնակցեք Ձեր տարածքում անցկացվող Medicare-ի վերաբերյալ միջոցառմանը կամ առցանց վեբինարին։
Գտեք ծրագրեր Ձեր տարածքում
We’ve sent you an email with a link and all the relevant information for the event.
1 Դիմորդների նկատմամբ կարող է կիրառվել բժշկական գնահատում։ Տեսեք Երաշխավորված ընդունելության վերաբերյալ ուղեցույցը:
Blue Shield of Californian-ն HMO, HMO D-SNP, PPO և PDP ծրագիր է՝ Medicare-ի և California նահանգի Medicaid ծրագրի հետ կնքված պայմանագրերով: Blue Shield of California-ին ամդամագրվելը կախված է պայմանագրի նորացումից:
YY0118_26_154B_M Accepted 07312026
H2819_26_154B_M Accepted 07312026
Page last updated: 7/31/2026